Credits
PERFORMING ARTISTS
Nari Harutyunyan
Performer
COMPOSITION & LYRICS
Nari Harutyunyan
Composer
Lyrics
Թե դու հեռու լինես նորից
Թող ես խեղդվեմ քո կարոտից
Միայն հստակ ես իմանամ
Որ երջանիկ ես անսահման
Օրեր ժամեր եմ ես հաշվում
Քո կարոտից հիվանդանում
Քո մի զանգով քո մի խոսքից
Ապրում եմ ես շնչում նորից
Կրկներգ'
Իմ տուն ու տեղ իմ վերքի դեղ
Իմ սրբություն հպարտություն
Հոգի ու կյանք դու իմ պարծանք
Ամենն այս դու ես դու ես դու
Էլ ինչ ասեմ հոգուդ մեռնեմ
Քնքուշ բարի իմ անթերի
Հենց քո կողքին քո տաք գրկում
Ասես աշխարհն եմ ես գրկում
Եվ սեր և կյանք անսպառ բարի
Հենց դու ես դու իմ լավ քույրիկ
Իմ մանկությունը մաքուր էջ
Շատ քաղցր հուշ մնաց մեր մեջ
Երկու քույրիկ երկու լճակ
Սիրտդ զուլալ հոգիդ շիտակ
Մենք միշտ սիրով ենք մեծացել
Իրար համար մոմեր վառել
Թև ու թիկունք ես ինձ համար
Ես խենթանում եմ քեզ համար
Կրկներգ'
Lyrics powered by www.musixmatch.com