Lyrics

Ինձ օրոր էր երգում մայրս ու պատմում մի պատմություն, Թե ինչպես ծննդավայրս թալանել էին փորձում, Թե ոնց իմ եղբայրն ու հայրս մի օր կռիվ գնացին, Գնացին ու չեկան էլ հետ.հավերժ զինվոր մնացին, Ու ես հիմա հեռվում ապրել չեմ կարողանում, Հավաքում եմ հին հուշերս ու վերադառնում... Թող ես չապրեմ քաղաքներում մեծ ու լուսավոր, Ինձ հերիք է իմ քաղաքը հին ու հեռավոր, Չեմ ուզում ես լինի կյանքս հարուստ, ապահով, Ես դառնում եմ դեպի իմ տուն այն հի՜ն ճանապարհով... Մեղք եմ գործել' հեռանալով քեզնից, քա՜ղցր իմ մայրիկ, Ինձ ներիր, ների՜ր, որ հետ գամ, գամ տուն, գամ իմ ընտանիք, Գամ ու քո ցավերը տանեմ, նստեմ մեր տան շվաքին Ու քո երգին ականջ անեմ, որ ազատվի իմ հոգին Այն կարոտից, որն իմ սրտից էլ չի հեռանում, Հավաքում եմ հին հուշերս ու... վերադառնում.
Writer(s): Vahram Petrosyan Lyrics powered by www.musixmatch.com
Get up to 2 months free of Apple Music
instagramSharePathic_arrow_out