Similar Songs
Lyrics
Գտա քեզ երկնքում
Հանգիստ քնի գրկում
Ժպիտ էր քո դեմքին
Ու մանկություն էր քո հոգում
Ես հասկացա. Դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Ես հասկացա. Դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Հանդարտ քո գլխի տակ
Հոգնած մի թավջութակ
Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ
Ես ասացի. Թող մի կողմ կատակդ
Քեզ այստեղ ով կհավատա
Ես ասացի. Թող մի կողմ կատակդ
Քեզ այստեղ ով կհավատա
Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է
Ձեր կուռքին ես չեմ դավանում
Ով է այս երկար կյանքում հաջորդը
Որ արդեն էլ չի դիմանում
Էլ չի դիմանում
Գտա քեզ երկնքում
Հանգիստ քնի գրկում
Ժպիտ էր քո դեմքին
Ու մանկություն էր քո հոգում
Ես հասկացա. Դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Ես հասկացա. Դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Lyrics powered by www.musixmatch.com